ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
    
Հայերեն   English
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես անօտարելի ու բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության և խաղաղության հիմք:




ԼՂՀ Սահմանադրություն
(հոդված 2)
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է այդ իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

ԼՂՀ Սահմանադրություն
(հոդված 5)
 
Լուրեր
   04.03.2017

   Հայտարարություն

   Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ: Մասնավորապես, մարտի 2-ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ, որի ընթացքում կատարվել է փաստերի անմիջական ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացվել են հարցազրույցներ վարչակազմի ներկայացուցիչների և Թալիշում բնակվող քաղաքացիական անձանց հետ: Հարցազրույց է իրականացվել նաև փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիմնվելով փետրվարի 26-ին հրապարակված տեսագրության վրա: Հարցազրույցն իրականացվել է Արցախի պաշտպանության բանակի՝ տեսավերահսկողություն իրականացնող սպայի հետ:
   Փաստահավաքության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 24-ի առավոտյան և հաջորդ օրը երեկոյան Թալիշ գյուղի ուղղությամբ Արդբեջանական կողմից արձակվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 արկ, որոնք պայթել են օդում և մահացու վտանգ ստեղծել գյուղում բնակվողների համար: Ընդ որում, արկերի հիմնական մասը պայթել է գյուղի կենտրոնում՝ դպրոցի շենքի մերձակայքում: Այլ կերպ՝ Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակության օբյեկտի նկատմամբ: ...   »Կարդալ մանրամասն
   21.02.2017
Հանդիպում միջազգային դիտորդների հետ

   2017թ. փետրվարի 19-ին և 20-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային մի քանի դիտորդների հետ:
   ԱՄՆ-ից Արցախ ժամանած Կարին Մակդոնալդի և Գեյլ Փելլերինի հետ հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Պաշտպանը ներկայացրել գործող Սահմանադրության և նախագծի միջև առկա` մարդու իրավունքների ոլորտին առնչվող հիմնական տարբերությունները, ինչպես նաև անդրադարձել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանություններին և Եվրոպա կատարած այցի արդյունքներին: ...   »Կարդալ մանրամասն
   16.02.2017
Հայտարարություն

     2017թ. փետրվարի 20-ին` Արցախում նոր Սահմանադրության հանրաքվեի օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի «թեժ գիծ»` 2017 հեռախոսահամարով:
     «Թեժ գծի» նպատակը հանրաքվեին մասնելցելու իրավունքին, ինչպես նաև ԶԼՄ-ների մասնագիտական գործունեության ազատ իրականացմանը վերաբերող դիմումներին արագ արձագանքելն է:

     Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
...   »Կարդալ մանրամասն
   15.02.2017
   Հայտարարություն

   Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա.Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։ Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկ գործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Ա.Թաթոյանն ու Ռ. Մելիքյանը, համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Ռ.Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Կողմերը քննարկել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։ Հարկ է նշել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2009 թվականից հանդիսանում է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անհատական անդամ։ ...   »Կարդալ մանրամասն

Copyright © www.ombudsnkr.am 2011-2016
Website developed by CompService