ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
    
Հայերեն   English
Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրա-վունքների ու ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավուն-քի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(հոդված 3)
 
Լուրեր
   11.05.2017
Հայտարարություն

   Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Համաժողովը կազմակերպվել է Հունգարիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների կողմից և ընթանալու է մայիսի 11-ին։ Մինչ այդ, մայիսի 10-ին, Հայկական մշակութային կենտրոնում Ռ.Մելիքյանը ճանաչողական հանդիպումներ է ունեցել Հունգարիայի հայկական ինքնավարության ղեկավարության, հայ համայնքի անդամների, ինչպես նաև Հունգարիայի խորհրդարանում հայկական ինքնավարության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանի հետ, հարցազրույց է տվել Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հայկական ինքնավարության հաղորդմանը։ Անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին՝ Ռ.Մելիքյանն ընդգծել է դրա պատճառական կապը Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։ Ռ.Մելիքյանը մասնավորապես նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսևորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։ Ռ.Մելիքյանը նշել է նաև, որ Արցախում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ։ ...   »Կարդալ մանրամասն
   04.03.2017
Հայտարարություն
   Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ: Մասնավորապես, մարտի 2-ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ, որի ընթացքում կատարվել է փաստերի անմիջական ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացվել են հարցազրույցներ վարչակազմի ներկայացուցիչների և Թալիշում բնակվող քաղաքացիական անձանց հետ: Հարցազրույց է իրականացվել նաև փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիմնվելով փետրվարի 26-ին հրապարակված տեսագրության վրա: Հարցազրույցն իրականացվել է Արցախի պաշտպանության բանակի՝ տեսավերահսկողություն իրականացնող սպայի հետ:
   Փաստահավաքության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 24-ի առավոտյան և հաջորդ օրը երեկոյան Թալիշ գյուղի ուղղությամբ Արդբեջանական կողմից արձակվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 արկ, որոնք պայթել են օդում և մահացու վտանգ ստեղծել գյուղում բնակվողների համար: Ընդ որում, արկերի հիմնական մասը պայթել է գյուղի կենտրոնում՝ դպրոցի շենքի մերձակայքում: Այլ կերպ՝ Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակության օբյեկտի նկատմամբ: ...   »Կարդալ մանրամասն
   21.02.2017
Հանդիպում միջազգային դիտորդների հետ

   2017թ. փետրվարի 19-ին և 20-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային մի քանի դիտորդների հետ:
   ԱՄՆ-ից Արցախ ժամանած Կարին Մակդոնալդի և Գեյլ Փելլերինի հետ հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Պաշտպանը ներկայացրել գործող Սահմանադրության և նախագծի միջև առկա` մարդու իրավունքների ոլորտին առնչվող հիմնական տարբերությունները, ինչպես նաև անդրադարձել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանություններին և Եվրոպա կատարած այցի արդյունքներին: ...   »Կարդալ մանրամասն
   16.02.2017
Հայտարարություն

     2017թ. փետրվարի 20-ին` Արցախում նոր Սահմանադրության հանրաքվեի օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի «թեժ գիծ»` 2017 հեռախոսահամարով:
     «Թեժ գծի» նպատակը հանրաքվեին մասնելցելու իրավունքին, ինչպես նաև ԶԼՄ-ների մասնագիտական գործունեության ազատ իրականացմանը վերաբերող դիմումներին արագ արձագանքելն է:

     Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
...   »Կարդալ մանրամասն

Copyright © www.ombudsnkr.am 2011-2016
Website developed by CompService